вторник, 15 июля 2014 г.

ՄԵԼ-ը ազնիվ է պայքարում, կասկածողներին չենք մեղադրում... Շարունակելի

Վերջերս որոշ կառույցներ, կամ ավելի կոնկրետ անհատ (քանի որ կառույցում կա մեկը), առիթը բաց չի թողնում ՄԵԼ-ի պայքարը փնովելու, սևացնելու և այն հակահայկական ներկայացնելու:
Կցանկանամ մի քանի բան ասել այդ կառույցին՝ մեկ անհատին: Նախ ՄԵԼ-ը 2011 թվականից ակտիվ պայքար է մղում բոլոր քայքայիչ աղանդների դեմ, որի արդյունքում գրանցել է լուրջ արդյունքներ, ընդ որում՝ աղանդի լուծարման: Երկրորդ, ՄԵԼ-ը ապատեղեկատվություն չի տարածում, այլ ասում է այն ինչ կա, եթե ինչ որ աղանդ ըստ մեզ նոր է մուտք գործել ՀՀ, իսկ որոշ անձինք այն համարում են 15 տարվա վաղեմությամբ, ապա դա նշանակում է միայն մի բան, որ կամ մինչ ՄԵԼ-ի գործունեությունը աղանդների դեմ ռեալ պայքար չի եղել, քանի որ մենք չենք թաքցնում այն ինֆորմացիան, որին տիրապետում ենք, այլ հակառակը՝ հրապարակում ենք, որով հասարակությանը տեղեկացնում ենք նման կազմակերպության մասին, որի արդյունքում շատերը հեռու են մնում հենց այդ աղանդից: ՄԵԼ-ը աղանդների գովազդով չի զբաղվում, հետևաբար մենք երբեք, ի տարբերություն այլոց, երբեք աղանդավորական կառույցների հետ չենք համագործակցել:
ՄԵԼ-ը 2011 թվականից ի վեր բացահայտել մի քանի տասնյակ աղանդներ ՀՀ-ում, որոնց մասին ոչ մի անգամ հրապարակում չի եղել, հետևաբար կարելի է եզրակացնել, որ կամ զեռնատու չի եղել կամ էլ չեն իմացել:
Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ-ում ՄԵԼ-ը ունի ու անում է հակաաղանդավորական գործունեություն, այլ չի ստեղծում իբրև իմիջ:
Հ.Գ. ՄԵԼ-ին զգուշացնում են, որ հաջորդ անգամ կանցնեն համապատասխան քայլերի: Մենք ևս կարող ենք անցնել համապատասխան քայլերի, միայն թե այդ դեպքում ոչ թե կսահմանափակվենք դռնապանի ֆունկցիաները բացահայտելուց, այլ նաև ավելի լուրջ բացահայտումներ անելուց:

воскресенье, 13 июля 2014 г.

Ում գրպանն է գնում 1.000.000 դրամից ավել գումարը:


Այսօր Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորները մեղադրում են իշխանություններին կոռումպացված լինելու մեջ, մեղադրում բազմաթիվ հանցանքների մեջ:
Երբ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ նկատում է ինչ որ սխալ իշխանական ճամբարում, միանգամից բղավում է, թե հերիք է թալանեք, հերիք է նպաստեք արտագաղթին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Ժորա Ջհանգիրյանը, հանդիսանում է Գլաձոր համալսարանի ռեկտոր: Ում կարգադրությամբ, բուհը ավարտողներին դիպլոմ տալու համար հավաքում են 20.000 ՀՀ դրամ, սա այն դեպքում, երբ այլ բուհերում այդ գումարը չի գերազանցում 5000 դրամը:
Հետևաբար, նշանակում է, որ դիպլոմ պատրաստելու համար ծախսվող գումարը կարելի է հասցնել նվազագույնի:
Տեսնելով նախկինում Գլաձոր համալսարանը ավարտած ուսանողների դիպլոմները, հասկանալի է դառնում, որ այդ կազմի վրա արտառոց երևույթներ, օրինակ ոսկի չկա, ապա հարց է առաջանում, այդքան մեծ գումարները ուր են գնում:
Եթե համարենք, որ այդ համալսարանը ավարտում է 50 ուսանող, որը ընդամենը իրական ավարտողների մոտ 40%-ն է կազմում, ապա կատարելով պարզ մաթեմաթիկական հաշվարկ, պարզ է դառնում, որ 1.000.000 դրամի մասին է խոսքը գնում:
Հետևաբար, եթե կան իրոք ազգի և պետության բարորության համար պայքար մղողներ, թող պատասխանեն և պատասխանատվության ենթարկեն նման դեպքերը:
Այս ամենի համար դիմում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Զարույի Փոստանջյանին և մնացած բոլոր ընդդիմադիր գործիչներին:

суббота, 12 июля 2014 г.

Նոր մանրամասներ Արևաբուժություն աղանդի մասին: ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ և ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգելի հայրենակիցներ, երբ <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> երիտասարդական շարժումը, դեռևս 2013 թվականին խոսեց Արևաբուժություն աղանդի մասին, շատ մարդիկ՝ այդ թվում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ա. Ամարյանը մեր հայտարարությունը համարեցին ինքնագովազդ՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ, որ լինի Հայաստանում:
Մի քանի օր առաջ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի կողմից հրապարակվեց այդ աղանդի ղեկավարների անունները և հավաքատեղին, ասելով նաև, որ արդեն արձանագրվել է 3 մահ:
Հիմա ձեր դատին ենք ներկայացնում այդ աղանդի մասին ավելի հստակ և ծավալուն տեղեկություն, որից հետո թերհավատները կարող են իրենց մեջ հասկանալ, որ ՄԵԼ-ը պայքարում է արդար եղանակով, և երբեք <<տակից>> քայլեր չի անում:
Նախ Արևաբուժությում աղանդը ՀՀ-ում ունի երկու մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում:
Աղանդի ղեկավարներն են Ակսել և Ծովինար ամուսնական զույգը, ովքեր նաև հանդիսանում են Ոսկու շուկայի վաճառականներ:
Ըստ մեր տեղեկատվության աղբյուրների, այդ աղանդի հավաքները տեղի էին ունենում ամեն օր, երեկոյան ժամը 19:00-ից սկսած, որոնց ժամանակ մարդկանց համոզում էին ըմպել մի անհայտ բաղադրությամբ թեյ, որը կոչվում է ԷՏԿԵՆ, հետո պարզ դարձավ այդ ըմպելիքի բաղադրությունը: Այն բաղկացած էր սև թեյից, աղից և կաթից: Որը խմելուց հետո, պետք է մարդիկ իբրև բուժվեն տարբեր հիվանդություններից:
Յուրաքանչյուր մարդ պետք է օրեկան խմեր 1.5-3 լիտր այդ ըմպելիքից, որից հետո պարտավոր էին նաևել արևին և ասել հետևյալ բառերը. 
<<ЭЛЛЭ Нина ана Создатель Фархат ата
ЭЛЛЭ Аят 37.40.6.8.10
ЭЛЛЭ ЛЭЗЗЭТ Селеннои
ЭЛЛЭ Уигур Аят ЭЛЛЭ >>:
Իդեպ, այդպիսի անիմաստ բառերը դժվար կլիներ հիշել, այդ իսկ պատճառով այդ աղանդի ղեկավարները իրենց անդամներին և մասնակիցներին բաժանել են վերը նշված գրությամբ թղթեր և ձայնասկավառակներ, որի վրա գրված է <<ԲԺԻՇԿ>>:
տես նկարում.
Դա դեռ ամենը չէ, ՄԵԼ-ին դիմած տուժողներից մեկը պատմում է, որ այդ ըմպելիքը խմելուց և արևին նայելուց հետո սկսվում է գիտակցության մթագնում և արևը ընկալվում է որպես ամպերի կույտ:
ՄԵԼ-ը այսքան տեղեկություններ ստանալուց հետո, փորձեց ճշտել այդ աղանդի իրական նպատակները և դրանց հիմնադիրների մասին նոր տեղեկություններ:
Այսպես, Արևաբուժություն աղանդը հիմնել է Ֆարխատ Աբդուլահեվ Մուհամեդի անուն, ազգանուն և հայրանուն ունեցող անձը, ով ծնվել է 1937 թվականին:
տես նկարում.
Այս աղանդը արդեն գրավել է ՌԴ-ի մեծ մասը, այդ թվում Մոսկվան:
Աղանդապետ Ֆարխատը իրեն համարում է ամբողջ աշխարհի ստեղծողը և իրեն դիմում են արարիչ:
Ձեզ ենք ներկայացնում այդ աղանդի հիմնադիրի, նրա կնոջ լուսանկարները, ինչպես նաև իրենց <<մոգական>> թեյի մասին տեսանյութ:











Ավետարանական հավատքի քրիստոնեա աղանդի 2001-2002 թվականի հավաքի մասին բացառիկ կադրեր: ՄԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

2001-2002 թվականներին Ավետարանական հավատքի քրիստոնեաներ ունեցող աղանդը կազմակերպել է հավաքներ` խնջույքներ ՀՀ-ի տարածքում: Այդ խնձույքների ժամանակ հնչել են այնպիսի <<գլուխգործոցներ>>, որոնք դարձել են այդ աղանդի հիթերից:
Ռաբիզ երգերով Հիսուսին են <<փառաբանում>>:


четверг, 10 июля 2014 г.

Հրապարակվել են ձերբակալված ադրբեջանցիների զինամթերքի լուսանկարները

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի լուսանկարներ։ Հայտնի է նաև ձերբակալվածներից մեկի ինքնությունը, ով 1968 թվականին ծնված և Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում գրանցված Գուլիև Շահբազ Ջալալ օղլուն է։
Ներկայումս տարվում են աշխատանքներ վերջինիս՝ Հայաստանի տարածք ներթափանցելու նպատակները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։
Գրանցված միջադեպի հետևանքով հայկական կողմը որևէ կորուստ չունի։
Շարունակությունը՝ այստեղ

среда, 9 июля 2014 г.

Զավեշտալի նկարներ կատուների և իրենց տերերի նմանության վերաբերյալ

25 ամյա շվեցարացի լուսանկարիչ Սեբաստիան Մանանին հետաքրքիր և զավեշտալի նկարներ է արել՝ փորձելով նմանեցնել կատուներին իրենց տերերին:
















Հայաստան ևս մեկ աղանդ է փորձում ներթափանցել: (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստան ևս մեկ աղանդ է փորձում ներթափանցել, այս անգամ Ռուսաստանի Սոչի քաղաքից:
Այդ աղանդը իր առաջին հավաքը անցկացրել է Աբովյան քաղաքում, Աստծո Ժողովուրդ աղանդի շենքում: Պատահական չի ընտրված Աբովյան քաղաքը, քանի որ Ալիկ Կազարյանը ևս Աբովյանից է՝ Կամարիս գյուղից:
Այս աղանդը առավել հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում, լայն տարածում ունի տարբեր մարզերում: Վիֆանիա աղանդը բապտիստների ճյուղերից է:
Հ.Գ. Այդ հավաքույթի վերնագիրն էլ ընտրված էր հետևյալ կերպ. <<ՋԱՆՔ ԱՐԱ>>:








Ոչ թե ծաղիկով, այլ՝ զենքով պետք է պայքարել հանուն պատմական հաղթանակի

2015 թվականին կլրանա հայոց մեծ Եղեռնի 100 տարին։
Հայ ժողովուրդը 99 տարիների ընթացքում ինչպե՞ս է պայքարել, որ Թուրքիան ընդունի և համապատասխան պատասխանատվության ենթարկվի։
Մի պահ վերհիշենք եվրեների հոլոքոստը։ Ինչպե՞ս ստացվեց, որ դա ընդունվեց, իսկ հայոց մեց Եղեռնը՝ ոչ։
Ինչպե՞ս է պատահում, որ հրեաների ջարդից հետո աշխարհում ստեղծվում է 2 հրեական հզոր պետություն՝ ԱՄՆ և Իզրայել։
Շատերն են ասում, որ հայ ժողովուրդը տանջված են, սակայն դա այդպես չի, պետք է ընդամենը հայ ժողովրդին ճիշտ ուղղու վրա կանգնեցնել, ոչ թե՝ որոշ փոքրիկ, իրենց վեհ արժեքների կրողը համարող, մարդու իրավունքներից խոսող մարդուկներին վճարել, որպեսզի այս կամ օլիգարխի, կամ այս կամ այն կառույցի (ԿԳԲ, Ոստիկանություն) անվան հետ խաղալ, այլ պետք է նման դեգրատացված անկենդան մարմիններին հեռացնել մեր առողջ հասարակության շարքերից։
Իդեպ, այդ անձինք, ովքեր իրենց համարում են ժողովրդավար և պայքարում հանուն արդարության, 99 տոկոսը հանդիսանում է արևմտամետ և ֆինանսավորվում ԱՄՆ-ի որոշ ԿԳԲ-անման կառույցների կողմից, սա այն դեպքում, երբ տվյալ  պետությունը չի ճանաչում 1915 թվականի ցեղասպանությունը, հետևաբար հենց այդ մարդիկ ուրանում են 1.500.000 հայի ողբերգական վախճանները։ Դրանից հետո խոսում հայրենասիրությունից և վեհ գաղափարներից։
Եկել է պահը, երբ պետք է առողջ հասարակությունը միավորվի և հանուն պատմական հաղթանակի գնա առաջ, ոչ ասի նման բաշիբոզուկներին։ Միավորվի, և ամեն տարի մեր նահատակների հիշատակները ոչ թե ծաղիկներով վառ պահի, այլ այդ գումարով հակահարձակ լինի թուրք ասկյարների և նրանց շնիկների դեմ։

20.000 դրամ դիպլոմ ստանալու համար: Պարոն Աշոտյան սիրուն չէ

Հարգելի հայրենակիցներ, հարգելի շրջանավարտներ, ավարտելով ուսումնական հաստատությունները, դիպլոմ ստանալու համար հարկավոր է վճարել ընդամենը 1500 դրամ, որը հանդիսանում է դիպլոմի կազմի գումարը: Տարբեր բուհերում ուսանողներից պահանջում են 5000, 10000 նույնիսկ 20000 հազարական դրամներ, որը դասական կաշառքի երևույթներ են:
Գլաձոր համալսարանում դիպլոմ ստանալու համար ուսանողներից պահանջել են 20,000 դրամ:
Հարգելի Պարոն Աշոտյան, Դուք պայքարում եմ դպրոցներում դրամահավաքության դեմ, բայց պետք է նաև պատասխանատվության ենթարկեք նման դեպքերի պատասխանատուներին, քանի որ դա ևս դրամահավաքություն է և շատ ուսանողների համար այդ գումարները հանդիսանում են լուրջ գումարներ և չի կարելի նման կոռուպցիոն ռիսկեր թույլ տալ: Պատժելով նման դեպքերը, կարող եք ի ցույց բոլորի անել դա:
Հարգանքներով ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյան

Այսուհետ ես համացանցում կգործեմ այս տիրույթում

Հայրգելի հայրենակիցներ, իմ ֆեյսբուքյան էջը անհետացել է, հավանաբար դա որոշ խարդախ մարդկանց ձեռքի գործն է, այդ իսկ պատճառով, այսուհետ կարող եք ինձ գտնել այստեղ:
Բոլոր հարցերին կպատասխանեմ իմ անձնական բլոգում:
Շնորհակալություն

Արևաբուժություն աղանդը հակաազգային է

Մեկ ամսում 15 օր ընդմիջումներով 3 մարդ է մահացել, որի պատճառը Հայաստանում գործող «Արեւաբուժություն» եւ «Խորան» աղանդներն են: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողներին ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ «Արեւաբուժություն» աղանդն սկզբում գործել է Փարաքարում, իսկ հիմա՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակ փողոցի 24 շենքում:

«Այս աղանդը ստեղծել է Աքսել եւ Ծովինար ամուսնական զույգը, որոնք մարդկանց խաբում են, որ կբուժեն տարբեր հիվանդություններից եւ ստիպում են, որ օրական 3 լիտր թեյ եւ աղ, կամ կաթ եւ աղ խմեն»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այդ ըմպելիքը քայքայում է մարդու օրգանիզմը եւ առաջացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

«Ըմպելիքը խմելուց հետո աղանդի մասնակիցները սկսում են խոսել արեւի հետ»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

«Արեւաբուժություն» աղանդի հետեւորդներից երկուսը, ըստ ՄԵԼ համանախագահի, մահացել են Հայաստանում, իսկ «Խորան»-ի հետեւորդը` 22-ամյա Արտակը, Ֆրանսիայում, որը բուժման նպատակով էր մեկնել այնտեղ:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ Աքսելը եւ Ծովինարն իրենց հետեւորդներին բուժելու համար նրանցից ստանում են տարբեր հանգանակություններ, հիմնականում՝ հին ոսկի: Այդ ոսկեղենը նրանք վաճառում են Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում:

«Ես ինքս երեկոյան ժամը 7-ին այցելել եմ այդ բնակարանը: Ինձ հարցրեցին, թե ինչ-որ մեկի խորհրդո՞վ եմ եկել բուժման, երբ ես ներկայացա, ինձ չթողեցին ներս մտնել»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Հարեւանները, Սեւակ Հովհաննիսյանի խոսքով, նրանցից չեն բողոքում, քանի որ «նրանց սրբերի տեղ են դրել»: Աղանդում, ըստ նրա, կան նաեւ անչափահաս երեխաներ:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն արդեն սկսել է «Խորանի» լուծարման գործընթացը:

Ջոն Հեֆֆերնը ամենավտանգավոր թշնամին է ՀՀ-ի համար

Ջոն Հեֆֆերն անուն ունեցող «մարդը», ով հանդիսանում է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, հանդիսանում է ամենավտանգավոր թշնամին ՀՀ-ի համար:
Այն մարդը, որը դեմ է երկրի բնակչության թվաքանակի ավելացմանը, հանդիսանում է տվյալ երկրի թշնամի: Այսօր ՀՀ-ում պաշտոնապես բնակվում է շուրջ 2.500.000 մարդ, որը թերևս պաշտոնական տվյալներով:
Նույնասեռականությունը (տղա-տղա, աղջիկ-աղջիկ հարաբերությունները) նպաստում է ազգաբնակչության կրճատմանը, քանզի տվյալ դեպքում այդ այլասերված հարաբերությունների մասնակիցները զուրկ կլինեն երեխաներ ունենալու հնարավորությունից:
Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլորի աչքին երևում է որպես ամենաժողովրդավարական երկրներից մեկը, սակայն դա այդպես չի, քանզի հենց ԱՄՆ-ում է հանցագործությունը ամենապիկ մակարդակին, ԱՄՆ-ում է, որ թմրանյութերի վաճառքը ամենաշատերից է, այլասերումը ԱՄՆ-ում ամենատարածվածն է: Հետևաբար այն թյուր պատկերացումը, որ ԱՄՆ-ն լավ երկիր է, պարզվում է ՄԻՖ է: Հետևաբար վատ երկիրը, երբ փորձում է բարոյախրատական դասեր տալ ավելի փոքր «վատ» երկրներին, դա ամենամեծ անբարոյականությունն է:
Գոմիկների քարոզով զբաղվող Սևակ Կիրակոսյանը, ով նաև մոլի ընդդիմադիրն է իրեն երևակայում, գումարի տեքով հոնորար է ստանում «ամենալավ» երկրի դեսպանի կողմից, դա արդեն ամենամեծ պոռնկությունն է, որը կարող է անել ԱՄՆ-ն հայ ժողովրդի դեմ:
Հ.Գ. Ամենավատը այն է, որ այսօր ընդդիմադիր ակտիվիստ երևակայող շատ պատանիներ, ովքեր դեռևս չեն էլ կաթից կտրվել, ֆինանսավորվում են դրսի հակահայկական կառույցներից:
Հեֆֆերն սիրուն չի, սիրուն չի: