Սևակ Հովհաննիսյան: 20.000 դրամ դիպլոմ ստանալու համար: Պարոն Աշոտյան սիրուն չէ

20.000 դրամ դիպլոմ ստանալու համար: Պարոն Աշոտյան սիրուն չէ

Հարգելի հայրենակիցներ, հարգելի շրջանավարտներ, ավարտելով ուսումնական հաստատությունները, դիպլոմ ստանալու համար հարկավոր է վճարել ընդամենը 1500 դրամ, որը հանդիսանում է դիպլոմի կազմի գումարը: Տարբեր բուհերում ուսանողներից պահանջում են 5000, 10000 նույնիսկ 20000 հազարական դրամներ, որը դասական կաշառքի երևույթներ են:
Գլաձոր համալսարանում դիպլոմ ստանալու համար ուսանողներից պահանջել են 20,000 դրամ:
Հարգելի Պարոն Աշոտյան, Դուք պայքարում եմ դպրոցներում դրամահավաքության դեմ, բայց պետք է նաև պատասխանատվության ենթարկեք նման դեպքերի պատասխանատուներին, քանի որ դա ևս դրամահավաքություն է և շատ ուսանողների համար այդ գումարները հանդիսանում են լուրջ գումարներ և չի կարելի նման կոռուպցիոն ռիսկեր թույլ տալ: Պատժելով նման դեպքերը, կարող եք ի ցույց բոլորի անել դա:
Հարգանքներով ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Copyright © Սևակ Հովհաննիսյան Սևակ Հովհաննիսյան բլոգ