Սևակ Հովհաննիսյան: ՄԵԼ-ը ազնիվ է պայքարում, կասկածողներին չենք մեղադրում... Շարունակելի

ՄԵԼ-ը ազնիվ է պայքարում, կասկածողներին չենք մեղադրում... Շարունակելի

Վերջերս որոշ կառույցներ, կամ ավելի կոնկրետ անհատ (քանի որ կառույցում կա մեկը), առիթը բաց չի թողնում ՄԵԼ-ի պայքարը փնովելու, սևացնելու և այն հակահայկական ներկայացնելու:
Կցանկանամ մի քանի բան ասել այդ կառույցին՝ մեկ անհատին: Նախ ՄԵԼ-ը 2011 թվականից ակտիվ պայքար է մղում բոլոր քայքայիչ աղանդների դեմ, որի արդյունքում գրանցել է լուրջ արդյունքներ, ընդ որում՝ աղանդի լուծարման: Երկրորդ, ՄԵԼ-ը ապատեղեկատվություն չի տարածում, այլ ասում է այն ինչ կա, եթե ինչ որ աղանդ ըստ մեզ նոր է մուտք գործել ՀՀ, իսկ որոշ անձինք այն համարում են 15 տարվա վաղեմությամբ, ապա դա նշանակում է միայն մի բան, որ կամ մինչ ՄԵԼ-ի գործունեությունը աղանդների դեմ ռեալ պայքար չի եղել, քանի որ մենք չենք թաքցնում այն ինֆորմացիան, որին տիրապետում ենք, այլ հակառակը՝ հրապարակում ենք, որով հասարակությանը տեղեկացնում ենք նման կազմակերպության մասին, որի արդյունքում շատերը հեռու են մնում հենց այդ աղանդից: ՄԵԼ-ը աղանդների գովազդով չի զբաղվում, հետևաբար մենք երբեք, ի տարբերություն այլոց, երբեք աղանդավորական կառույցների հետ չենք համագործակցել:
ՄԵԼ-ը 2011 թվականից ի վեր բացահայտել մի քանի տասնյակ աղանդներ ՀՀ-ում, որոնց մասին ոչ մի անգամ հրապարակում չի եղել, հետևաբար կարելի է եզրակացնել, որ կամ զեռնատու չի եղել կամ էլ չեն իմացել:
Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ-ում ՄԵԼ-ը ունի ու անում է հակաաղանդավորական գործունեություն, այլ չի ստեղծում իբրև իմիջ:
Հ.Գ. ՄԵԼ-ին զգուշացնում են, որ հաջորդ անգամ կանցնեն համապատասխան քայլերի: Մենք ևս կարող ենք անցնել համապատասխան քայլերի, միայն թե այդ դեպքում ոչ թե կսահմանափակվենք դռնապանի ֆունկցիաները բացահայտելուց, այլ նաև ավելի լուրջ բացահայտումներ անելուց:

Комментариев нет:

Отправить комментарий

Copyright © Սևակ Հովհաննիսյան Սևակ Հովհաննիսյան բլոգ