Արևաբուժություն աղանդը հակաազգային է

Նրա խոսքով՝ «Արեւաբուժություն» աղանդն սկզբում գործել է Փարաքարում, իսկ հիմա՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակ փողոցի 24 շենքում:
«Այս աղանդը ստեղծել է Աքսել եւ Ծովինար ամուսնական զույգը, որոնք մարդկանց խաբում են, որ կբուժեն տարբեր հիվանդություններից եւ ստիպում են, որ օրական 3 լիտր թեյ եւ աղ, կամ կաթ եւ աղ խմեն»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այդ ըմպելիքը քայքայում է մարդու օրգանիզմը եւ առաջացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
«Ըմպելիքը խմելուց հետո աղանդի մասնակիցները սկսում են խոսել արեւի հետ»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
«Արեւաբուժություն» աղանդի հետեւորդներից երկուսը, ըստ ՄԵԼ համանախագահի, մահացել են Հայաստանում, իսկ «Խորան»-ի հետեւորդը` 22-ամյա Արտակը, Ֆրանսիայում, որը բուժման նպատակով էր մեկնել այնտեղ:
Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ Աքսելը եւ Ծովինարն իրենց հետեւորդներին բուժելու համար նրանցից ստանում են տարբեր հանգանակություններ, հիմնականում՝ հին ոսկի: Այդ ոսկեղենը նրանք վաճառում են Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում:
«Ես ինքս երեկոյան ժամը 7-ին այցելել եմ այդ բնակարանը: Ինձ հարցրեցին, թե ինչ-որ մեկի խորհրդո՞վ եմ եկել բուժման, երբ ես ներկայացա, ինձ չթողեցին ներս մտնել»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
Հարեւանները, Սեւակ Հովհաննիսյանի խոսքով, նրանցից չեն բողոքում, քանի որ «նրանց սրբերի տեղ են դրել»: Աղանդում, ըստ նրա, կան նաեւ անչափահաս երեխաներ:
Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն արդեն սկսել է «Խորանի» լուծարման գործընթացը:
Комментариев нет:
Отправить комментарий